«KOMITASIN». 12 պրեմիերա
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունենալու Գևորգ Բադալյանի «KOMITASIN» նախագծի համերգային երեկոն: Նախագծում ընդգրկված են 12 հայ կոմպոզիտորների 12 նոր դաշնամուրային ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ տուրք է կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրա, հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին: Այս մասին հայտնում է cultural.am կայքը:
Ստեղծագործությունները գրվել են հատուկ «KOMITASIN» նախագծի համար և հնչելու են առաջին անգամ:
Համերգը կայանալու է հոկտեմբերի 7-ին: