Նման հարցերում իրենց խոսքը պետք է ասեն իրավապահ մարմինները. Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու և միջադեպը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվելուն, նշեց, որ ցանկացած դեպքում նման հարցերում իրենց խոսքը պետք է ասեն իրավապահ մարմինները:
«Նման դեպքերում, երբ մարդուն մեղադրում են լուրջ արարքի մեջ, անհրաժեշտ է, որպեսզի իրավապահ մարմինները կատարեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ իրականությունը բացահայտելու համար: Գաղտնիք չէ, բազմաթիվ դեպքեր են լինում, որ մարդկանց մեղադրում են հանիրավի: Կարող է մարդը անմիջական որևէ մասնակցություն չունենալ, յուրաքանչյուրս առիթ ունեցել ենք անցնել նման իրավիճակով, այդ թվում և ես: Եւ ամենավտանգավոր բանը կհամարեի, որ ընդամենը ասեկոսեների և ընդամենը հայտարարությունների հիման վրա կատարվեն խորը, հեռու գնացող եզրակացություններ: Այդ իսկ պատճառով, հասկանալով, որ հանրային հետաքրքրություն կա, խորհուրդ կտայի նաև ձեզ սպասել իրավապահ մարմիների կողմից արված հայտարարություններին»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով ստացել էր քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Գլխավոր դատախազությունը ոստիկանությունից պահանջել և ստացել էր ծեծի կապակցությամբ նախապատրաստված նյութերը և դրանք ուղարկել Հայաստանի քննչական կոմիտե:ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։
ՔԿ-ից տեղեկացրել էին, որ գրություն է ուղարկվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար։ Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ բաց նամակը
Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա»-ի ներդրումային ծրագրերը. Հայտարարություն
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու դեպքի մասին նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի վայրի լրացուցիչ զննություն է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան