Սամվել Կարապետյանը պատրաստվում է իր 50-ամյակը նշել նաև Երևանում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան կգա ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Այժմ նա գտնվում է Մոնակոյում։ Այնտեղ է նաև Գագիկ Ծառուկյանը։ Օգոստոսի 18-ին Կարապետյանի 50-ամյակն էր, և նա պատրաստվում է իր ծնունդը նշել նաև Երևանում։
«Այս պահին դեռ վերջնական որոշված չէ՝ Կարապետյանի 50-ամյակը կնշվի Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում, թե Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցում»։ Վերջնական ընտրությունը կախված է հյուրերի քանակից»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան