Իրանն ու ԱԷՄԳ-ը գաղտնի համաձայնություն են ձեռք բերել
«Իրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գաղտնի համաձայնություն են ձեռք բերել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը՝ հղում անելով « Associated Press» լրատվական գործակալությանը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ըստ այդ համաձայնության՝ ԱԷՄԳ-ն Իրանին թույլատրել է, որպեսզի իրանցի փորձագետները Փարչինի հաստատությունում ուսումնասիրություն կատարեն և արդյունքները փոխանցեն գործակալությանը:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ արևմտյան ԶԼՄ-ներն իրանցիների կողմից իրականացվելիք գործողություններն անվանել են որպես «ինքնաքննություն», որին Սպիտակ տունը դրական է արձագանքել:
Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսին Իրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ստորագրել էին ճանապարհային քարտեզ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում