Իրանում Թուրքիայի դեսպանին կրկին կանչել են ԱԳՆ
«Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինին երկրորդ անգամ կանչել են ԱԳ նախարարություն»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի տարածքում իրանցիների և իրանական բեռնատար մեքենաների և ավոտոբուսների վրա կատարվող հարձակումների առնչությամբ իրանական կողմն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի դեսպանին և շեշտել, որ Թուրքիայի կառավարությունն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի իրանցիների և իրանական մեքենաների անվտանգության ապահովման հարցում:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ-ում Անկարայի դեսպանին օրեր առաջ Թուրքիայում Իրանի քաղաքացու սպանության դեպքի առթիվ ևս կանչել էին ԱԳՆ:
Հիշեցնենք, որ Իրանի Ցամաքային տրանսպորտի և բեռնափոխադրումների կազմակերպության տարանցման բաժնի ղեկավար Մոհամմադ Ջավադ Աթրչիանն օրերս, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի տարածքում իրանական ավտոմեքենաների վրա կատարված հարձակումներին, նշել է, որ մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի տարածքում իրանական 9 բեռնատար ավտոմեքենայի և ավտոբուսի վրա հարձակում է իրականացվել:
Նախորդ ամիս էլ երկու անգամ պայթեցվել էին Իրանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ մեկնած մարդատար գնացքները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում