Ղազախական թենգեն մեկ օրում արժեզրկվել է 35 տոկոսով
Առավոտյան ղազախական թենգեի փոխարժեքը դոլարի նկատմամբ անկում է ապրել ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 255 թենգեի: Երեկ այդ ցուցանիշը 188 թենգե էր: Այսպիսով` մեկ օրում դոլարը Ղազախստանում թանկացել է 35 տոկոսով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ղազախական արժույթի փլուզումը տեղի է ունեցել լողացող փոխարժեքի անցնելու հենց առաջին օրը: Երկրի իշխանությունները խոստովանել են, որ լողացող փոխարժեքի պայմաններում աշխատանքի փորձ չունեն, սակայն վստահ են, որ նման քայլն անհրաժեշտ էր:
Թենգեի անկումը պայմանավորված է նավթի գների նվազմամբ, Ղազախստանի տնտեսությունը մեծապես կախված է նավթի արտահանումից: Բացի այդ դեր է ունեցել նաև ռուսական ռուբլու թուլացումը: