Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը
Մոսկվայում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դերասանի դուստրը:
Օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել Լև Դուրովի հոսպիտալացման մասին: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, սրտի վիրահատության էր ենթարկվել:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը ծնվել է 1931 թվականին Մոսկվայում: Դուրովը կինոյում սկսել է նկարահանվել 1954 թվականից: Նա խաղացել է շուրջ 200 դեր: Նրան համազգային ճանաչում են բերում «Ես քայլում եմ Մոսկվայով», «Գարնան 17 ակնթարթները», «Ծերունի ավազակները» և այլ ֆիլմերում մարմնավորած դերերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում