Ըստ Forbes-ի՝ Ռոտենբերգներն այլևս Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքը չեն
Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը: Ըստ այդմ՝ Ռոտենբերգների ընտանիքը, որում ընդգրկված է միաժամանակ 3 մասնակից՝ Արկադի Ռոտենբերգը (60-րդ տեղ), նրա որդին՝ Իգորը (166-րդ տեղ), եղբայրը՝ Բորիսը (99-րդ տեղ), դադարել է գլխավորել Forbes ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների աղյուսակը: Այս մասին գրում է ria.ru-ն:
2014թ-ին Ռոտենբերգների դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով նրանք ընդհանուր առմամբ 2,6 միլիարդ դոլար են կորցրել, և այժմ ընտանիքի կարողությունը գնահատվում է 2,95 միլիարդ դոլար: Անցյալ տարի երեք գործարարի ընդհանուր կարողությունը գնահատվում էր 5,55 միլիարդ դոլար:
Այժմ Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է ԲԻՆ խմբի սեփականատերերի ընտանիքը, մասնավորապես` Միխայիլ Գուցերովը` (38-րդ տեղ), նրա եղբայրները` Սաիդ-Սալաման (142-րդ տեղ ) և Համզաթը, ինչպես նաև զարմիկը` Միխայիլ Շիշխանովը (139-րդ տեղ): Անցած տարվա ընթացքում նրանց կարողությունը ևս կրճատվել է, բայց ոչ այնքան, որքան Ռոտենբերգներինը, ընդամենը 1 միլիարդ դոլարով` հասնելով 3,85 միլիարդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան