ԶԼՄ-ները նյութեր մատուցելիս պետք է մտածեն հասարակության մասին. Արմեն Սողոյան
Լրատվամիջոցներով ներկայացված տեղեկատվությունը, հատկապես բռնություն և ստերիոտիպեր ներկայացնող նյութերը անհետևանք չեն կարող մնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
Հիշեցնենք, որ օրերս Հայկական հոգեբուժական ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որտեղ ԶԼՄ-ներին կոչ էր անում խնայել սպառողների հոգեկան առողջությունը:
«Ես լրատվամիջոցներին համագործակցության կոչ եմ անում: Շատ դեպքերում ԶԼՄ-ները դառնում են ոչ թե չորրորդ, այլ երկրորդ իշխանություն: Հասարակության հետ աշխատելու միակ միջոցը այսօր լրատվամիջոցներն են, որոնք նյութերը մատուցելիս պետք է մտածեն նաև ընթերցողի մասին: Ինչ է տալիս ընթերցողին, երբ կարդում է ինքնասպանության մասին, կամ «Մայրը սպանել է որդուն», «Հայրը խեղդել է երեխային»»:
Ա. Սողոյանը նշեց, որ երեկ վեց կայքեր է ուսումնասիրել, որտեղ ամենաընթեցված նյութերի բաժնում գերակշռում են սպանություննների և բռնությունների մասին են նյութերը:
«Բժիշկների հետ կապված խնդիրների դեպքում, շատ լրատվամիջոցներ ներկայացնում են հարազատների հետ խոսակցությունները, երբ հիվանդի հարազատը հակված է վշտի և զայրույթի պահին միայն վատ բան ասել: Պետք է մասնագիտական պարտքը կատարել, երկու կողմին էլ ներկայացնել, չներկայացնել չապացուցված բաներ՝ զուտ զգացմունքային ապրումների վրա»,-նշեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահը:
Վերջում նա ավելացրեց, որ աշխատելու և համագործակցելու են պետական ծառայողների և ոստիկանության հետ՝ ներկայացվող նյութերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները