Հայաստանը պետք է և կարող է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է և կարող է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Կարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:
«Արևմուտքը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, մասնավորապես՝ ԵՄ-ն և Հայաստանը բանակցություններ են վարում Ասոցիացիայի վերաբերյալ պաշտոնական պայմանագրի այլընտրանք գտնելու ուղղությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ռիգայում կայացած գագաթնաժողովին: Իմ կարծիքով, դա նշանակում է, որ երկու կողմերը ցանկանում են հաստատել լավ հարաբերություններ և աշխատում են այդ ամենի իրագործման համար»,-նշել է Պոլ Ստրոնսկին:
Փորձագետը նաև շեշտել է, որ վերջերս Երևանը և Վաշինգտոնը ստորագրել են ներդրումների և առևտրի վերաբերյալ պայմանագիր (TIFA): Որպես հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության սերտացման արդյունք Պոլ Ստրոնսկին դիտարկում է Որոտանի ՀԷԿ-ի ամերիկյան ընկերության կողմից ձեռքբերումը:
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց ԱՄՆ-ը կշարունակի իր ջանքերը անվտանգության և տնտեսության հարցերում Հայաստանի ներգրավման ուղղությամբ»,-շեշտել է Պոլ Ստրոնսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան