Պոլ Ստրոնսկին` ԼՂ հակամարտության հանգուցալուծման մասին
ԼՂ հակամարտության հանգուցալուծումը կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Կարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:
«Ճշնարտությունն այն է, որ գործընթացը կախված է Հայաստանի և Ադրբեջանի` զիջումների գնալու պատրաստակամությունից: Հաշվի առնելով տարածաշրջանում առկա հռետորաբանությունը, ինչպես նաև շփման գոտում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գրանցված վերջին բախումները, նախանշաններ չկան, որ փոխզիջումը ձեռք կբերվի»,- նշել է Պոլ Ստրոնսկին:
Այս առումով` փորձագետը առանձնապես սպասելիքներ չունի նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` այս տարվա սեպտեմբերին նախատեսված հանդիպումից:
«Կարծում եմ, կողմերը կքննարկեն տնտեսությանը և անվտանգությանը առնչվող երկկողմ հարցերը, իսկ Ղարաբաղը կհանդիսանա միայն դրանց բաղկացուցիչ մասը»,-ասել է Պոլ Ստրոնսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան