«1915» ֆիլմը ցուցադրվելու է Թուրքիայում
Սեպտեմբերի 1-7-ը Թուրքիայում կայանալիք «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմը: Այս մասին գրում է asbarez.com կայքը:
Ըստ աղբյուրի, հատկանշական է այն, որ այս տարի փառատոնի խորագիրն է «Մշակութային ժառանգություն»: Փառատոնի կազմակերպիչները խոստացել են ֆիլմը ցուցադրել ամբողջությամբ, առանց գրաքննության ենթարկելու:
«1915» ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է Մաքսիմ Գորկու անվան թատրոնում (Բեռլին, Գերմանիա) 2015 թվականի ապրիլի 5-ին։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 17-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 25-ին: Ֆիլմի երաժշտությունը գրել է Գրեմմիի մրցանակակիր, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում