Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-25-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքից:
Երևան քաղաքում՝ օգոստոսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-25-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ: