Օսիկյանին կանչել են նախագահական՝ տեղեկացնելու, որ նշանակվելու է նախարար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։ Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնելու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո։
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Արթուր Օսիկյանից ճշտել վերը բերված լուրերը, սակայն Օսիկյանի հեռախոսին պատասխանեց այլ մարդ՝ ասելով, որ ՔԿՎ պետը զբաղված է։ Հիշեցնենք, որ մինչ երեկ նախարարի թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն համարվում էր Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, սակայն վերջին օրերին նրա թեկնածության գլխին «մութ ամպեր» են կուտակվել, որի մասին գրել էինք երեկվա համարում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան