Ընդդեմ ԲՀԿ-ական պատգամավորի դատական հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը, պարզվում է, դեռ անցած տարվա մայիսի 5-ին հայց է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի դեմ։ Հայցը ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջան ընդհանուր իրավասության դատարան։ Սակայն զավեշտը հայցապահանջն է։ Վարչական շրջանը դատարանից պահանջում է պատգամավորից բռնագանձել 27 հազար 416 դրամ։ Հաշվի առնելով գումարի չափը, և այն փաստը, որ հայցվորը վարչական շրջանն է, ակնհայտ է, որ պահանջվող գումարը պատգամավորի կողմից չվճարված գույքահարկն է։ Ինչ արած, պատգամավորն էլ մարդ է, և ՀՀ մյուս քաղաքացիների պես, հավանաբար, նա էլ սոցիալական դժվարությունների պատճառով չի կարողացել այդ գումարը վճարել»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան