Ստամբուլի ոստիկանությունում անհայտ անձինք կրակ են բացել ու դիմել փախուստի
Անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկում: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ստամբուլի «Էսենյուրդ» շրջանի ոստիկանական բաժանմունքում: Նրանց հաջողվել է դիմել փախուստի: Ըստ աղբյուրի, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլում կրակոցներ էին հնչել «Դոլմաբախչե» պալատի հարևանությամբ, որը Թուրքիայի վարչապետի նստավայրն է: Ոստիկանությունը այդ կապակցությամբ ձերբակալել էր 2 անձանց, որոնք հայտնաբերվել են Գերմանիայի հյուպատոսության մոտակայքում: Միջադեպի հետևանքով տուժել է մեկ ոստիկան: Հրաձգությունից հետո ոստիկանությունը ձերբակալել է 40 անձանց: