ՀԱԿ-ը ՍԴ փոփոխությունների հարցով քննարկումների մեջ չի մտնի. Ա. Մանուկյան (տեսանյութ)
ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ բովանդակային քննարկումների մեջ մտնել չի պատրաստվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Պատրաստվում ենք «ոչ»-ի շարժում ձևավորել և մարզերով ու գյուղերով շրջելով՝ բացատրել, որ ներկայացված փաստաթուղթը հակասահմանադրական է։ Նախագահական ընտրություններում երկուանգամյա սահմանափակումը վերացնելու միակ կարճ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են»,-նշեց Մանուկյանը:
Նրա խոսքերով, բոլոր նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին կամ չեզոք են, պարզապես գործող իշխանությունների կողմնակցիներն են:
«Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին»,-ավելացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
Արամ Մանուկյանի դիտարկումները`