Դոնալդ Թրամփը «CNN»-ից պահանջել է 10 մլն դոլար ծախսել բարեգործության վրա
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 16-ին թեկնածուների դեբատները հեռարձակել պատրաստվող «CNN» հեռուստաընկերությունը պետք է 10 միլիոն դոլար ուղղի բարեգործությանը, այն բանի համար, որ նա լինելու է դեբատների մասնակիցների շարքերում: Այս մասին հայտնում է «Գազետա» էլեկտրոնային պարբերականը՝ հղում անելով ամերիկյան «The Variety» հանդեսին:
Թրամփի խոսքով, դեբատներին իր մասնակցության պատճառով հեռուստաալիքը կունենա վիթխարի լսարան:
«Եվ ահա իմ հարցը. Եթե ես գնամ «CNN» և ասեմ, լսեք դուք կունենաք հսկայական լսարան և կասեմ իրենց, որ 10 միլիոն դոլար պետք է ուղղվի բարեգործությանը և ոչ մի լումա ինձ, ի՞նչ կկատարվի»,- հայտարարել է Թրամփը «Time» հանդեսին տված հարցազրույցում:
Միլիոնատերի խոսքով, այդ գումարը կարող է բաժանվել մի քանի բարեգործական կազմակերպությունների միջև: