Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել Հայրապետյանի և Սեդրակյանի անունների հետ կապված միջադեպերը. Շարմազանով
«Հայաստանի նախագահը խստագույնս հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրել այդ երկու միջադեպերի հետ կապված բոլոր մանրամասները: Ուսումնասիրությունից հետո համոզված եմ, որ դրանք կլինեն հանրության սեփականությունը»,-նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու և միջադեպը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվելու և «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ կապելու կապելու միջադեպերի մասին:
«Այս երկու դեպքերի հետ կապված ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնել, քանի որ մենք այժմ խոսում ենք ենթադրությունների դաշտից: Վերջնական ինֆորմացիա չունենք»,- ասել է Է. Շարմազանովը:
Նրա խոսքով, դատախազությունը լուրջ, իր լիազորությունների շրջանակում հսկողություն է սահմանել այս գործերով, մոտակա օրերի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Նման հարցերում իրենց խոսքը պետք է ասեն իրավապահ մարմինները. Դավիթ Հարությունյան
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ բաց նամակը
Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա»-ի ներդրումային ծրագրերը. Հայտարարություն
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու դեպքի մասին նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի վայրի լրացուցիչ զննություն է կատարվել