Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները. Forbes
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, համաձայն ամերիկյան Forbes ամսագրի կազմած վարկանշային ցուցակի, «Քաղցած խաղեր» կինոնկարի աստղ 25-ամյա Ջենիֆեր Լոուրենսն է: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 52 միլիոն դոլար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Երկրորդ տեղում է Սկարլետ Յոհանսոնը. «Վրիժառուները» ֆիլմի համար նա ստացել է 35,5 միլիոն դոլար: Երրորդ տեղում է «Լրտեսը» ֆիլմի աստղ Մելիսա Մաքարթին. նա վաստակել է 23 միլիոն դոլար: Ցուցակում ընդգրկված միակ դերասանուհին, ով ԱՄՆ-ից չէ, չինուհի Բինբին Ֆանն է, ով հայտնի է «Իքս մարդիկ. Ապագա անցյալի օրերը» ֆիլմից: Նա աշխատել է 21 միլիոն դոլար:
Ցուցակի հինգերորդ հորիզոնականում է Ջենիֆեր Էնիսթոնը (16,5 միլիոն), այնուհետև Ջուլիա Ռոբերտսը (16 միլիոն): Յոթերորդ հորիզոնականում են Անջելիան Ջոլին և Ռիզ Ուիզերսպուն: Նրանցից յուրաքանչյուրը մեկ տարում վաստակել են 15 միլիոն դոլար:
Նախորդ տարվա առաջնորդը՝ Սանդրա Բալոկն, այս տարի աշխատել է 8 միլիոն դոլար:
Ցուցակում ընդգրկված դերասանուհիների ընդհանուր հոնորարը կազմել է 281 միլիոն դոլար: Ըստ աղբյուրի, դերասանները մեկ տարվա ընթացքում ավելի շատ են վաստակել՝ 941 միլիոն դոլար: Դերասանների վարկանշային ցուցակի առաջին տեղում է Ռոբերտ Դունի-կրտսերը, ով մեկ տարում աշխատել է 80 միլիոն դոլար: