Գերմանիայի հակամենաշնորհային մարմինը հավանության է արժանացրել «Ռոսնեֆտ»-ի և «Տոտալ»-ի գործարքը
Գերմանիայի հակամենաշնորհային մարմինը հավանության է արժանացրել «Ռոսնեֆտ» ընկերության կողմից ֆրանսիական «Տոտալ»-ին պատկանող նավթի վերամշակման Շվեդտ գործարանի ձեռքբերման գործարքը: «Գազետա» էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Կարտելների գործունեության վերահսկողության դաշտային ծառայության ներկայացուցիչը:
«Մենք կարող ենք դա հաստատել»,- նշել է նա և հավելել, որ գործարքի մասնակիցները թույլտվությունը ստացել են օգոստոսի 17-ին:
Տեսչության ներկայացուցչի խոսքով, նման գործարքների ստուգման համար, սովորաբար, հատկացվում է մեկ ամիս: Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ստորագրված գործարքի գինը շուրջ 30 միլիոն դոլար է: