Խոշոր գազասպառողներին մատակարարվող գազի սակագինը չի վերանայվի. ՀԺ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան կարծիք է հայտնել, որ խոշոր գազասպառողներին մատակարարվող գազի սակագինը, ամենայն հավանականությամբ, չի վերանայվի։
Այսինքն, «Գազպրոմ Արմենիան» սահմանի վրա գազը գնելու է զգալիորեն ավելի էժան, սակայն ներքին խոշոր գազասպառողներին շարունակելու է վաճառել նախկին գնով։ Դրա արդյունքում ամենամոտավոր հաշվարկներով «Գազպրոմ Արմենիայի» եկամուտները կավելանան տարեկան ավելի քան 40 միլիոն դոլարով։ Կստացվի, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազում է, իսկ, օրինակ, էներգահամակարգի՝ գազի գնման վրա կատարվող հսկայական ծախսերը չեն նվազի։ Աշխատակազմի ղեկավար նախարարի համոզմամբ՝ «Գազպրոմ Արմենիայի» ստանալիք այդ աստղաբաշխական գումարը ուղղվելու է այդ ընկերության ինչ-որ ներդրումային ծրագրերի իրականացմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան