Իրանը բալիստիկ հրթիռների զորավարժություն կանցկացնի
«Իրանի զինված ուժերը նախատեսում են բալիստիկ հրթիռների զորավարժություն անցկացնել»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
Ւրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալություն էլ հաղորդում է, որ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն օրերս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռազմական արդյունաբերության մեջ կարևոր տեղ է հատկացվում հեռահար բալիստիկ հրթիռների արտադրությանը:
Նախարարը տեղեկացրել է, որ «Քրուզ» մոդելի հրթիռների արտադրության ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրել: