Հաստատվել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Այս մասին հայտնում են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից:
Միաժամանակ, Հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
Հանձնաժողովը հրապարակում է նախագիծը՝ կից հիմնավորումներով՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան