Պենտագոնի ղեկավարը ՌԴ-ին «շատ նշանակալի վտանգ» է անվանել
Ռուսաստանը ԱՄՆ-ի համար «շատ, շատ նշանակալի վտանգ է»: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերը:
Քարտերի կարծիքով, Ռուսաստանը սպառնում է ԱՄՆ գոյությանը՝ «իր չափերի և այն միջուկային արսենալի պատճառով, որին տիրապետում է»:
Քարտերը նաև խոսել է Մոսկվային դիմակայելու քաղաքականության մասին՝ այն որակելով «հզոր և բալանսավորված»:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը առավելապես ուշադրություն են դարձնելու զորքերի տեղակայման արագության և որակական մակարդակի բարձրացման վրա: Բացի դրանից, ըստ Քարտերի, ԱՄՆ-ը նպաստելու է Ռուսաստանի հետ սահմանակից Արևելյան Եվրոպայի երկրների ուժեղացմանը:
Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել համագործակցությունը այն բնագավառներում, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան