ՍԴ փոփոխությունների նախագիծը քննարկելիս շատերը կենտրոնանում են միայն որոշ դրույթների ու բառերի վրա. սահմանադրագետ
Սահմանադրությունը նախատեսված է մարդ-հասարակություն-պետություն շղթան ապահովելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսքն այսպես սկսեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նա ընդգծեց, որ սահմանադրության մեջ կարևոր է գաղափարախոսական և տեխնիկական պահը. «Մինչ այս մեր սահմանադրությունները ապահովել են տեխնիկական կողմը, բայց ցավոք սրտի, ուշադրություն չի դարձվել գաղափարախոսությանը»:
Սահմանդրագետը նկատեց, որ սահմանադրության նոր նախագծում պետք է լինի համակարգային մոտեցում, իսկ այսօր նախագիծը քննարկելիս շատերը կենտրոնանում են միայն որոշ դրույթների ու բառերի վրա:
«Սահմանադրության փոփոխությունների նախագծում չկա սահմանադրության պաշտպանության համակարգ, հստակ պետք է կանոնակարգվեր փոփոխությունների անհրաժեշտությունը, այսինքն պետք է ներկայացվեր այդ փոփոխության հիմքերն ու կանոնակարգը»,-նշեց Վ. Այվազյանը՝ ավելացնելով, որ դա բացակայում է նաև ներկայիս սահմանադրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում