Հուլիսը գերազանցել է շոգի ռեկորդները. գիտնականներ
Այս հուլիսն ամենաշոգն է եղել մոլորակի վրա՝ դիտարկումների սկզբից ի վեր: Ըստ ամերիկացի գիտնականների, ջերմաստիճանը բարձրացել էր ռեկորդային ցուցանիշի ինչպես ցամաքում, այնպես էլ օվկիանոսներում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Որոշ շրջաններում գրանցվել են ուժեղ շոգի արտասովոր երկար փուլեր: Մասնագետները կարծում են, որ 2015-ը ամենաշոգը կլինի 1880 թվականից ի վեր: Դրանից առաջ ամենաշոգը համարվում էր 2014 թվականը: Գիտնականների կարծիքով, սա վկայում է շարունակվող գլոբալ տաքացման մասին, թեև մասնակիորեն ջերմաստիճանի աճը կարելի է բացատրել Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի ջերմաստիճանի տատանումներով: Այդ երևույթը կոչվում է Էլ-Նինյո: