Apple ընկերությունն էժանացել է 158 միլիարդ դոլարով
Տատանումները ամերիկյան ֆոնդային բորսայում ցավոտ հարված են հասցրել ԱՄՆ ամենաթանկարժեք ընկերությանը՝ Apple-ին: Այս տարի ընկերությունը էժանացել է 158 միլիարդ դոլարով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով USA Today-ին:
Միայն օգոստոսի 21-ին, երբ բորսային ինդեքսները նվազել են, Apple-ի բաժնետոմսերը էժանացել են 6,72 դոլարով, այսինքն 6 տոկոսով: Օրվա ավարտին մեկ բաժնետոմսն արժեցել է 106,02 դոլար: Մինչև վերջերս բաժնետոմսի գինը 134,5 դոլար էր: Մեկ շաբաթում անկումը 8,5 տոկոս է կազմել:
Նման անկումը կարող է հիասթափեցնել ներդրողներին, որոնք 3,2 տոկոսով դեպի «նվազում են գնացել» տարեսկզբի համեմատ, բուռն աճի առաջին ամիսներից հետո: Այս իրավիճակում թրեյդերները կարող են բարձրացման խաղից անցնել ցածրացման, «ցուլի» շուկան կփոխարինվի «արջի» շուկայի:
Ներկայում ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 618 միլիարդ դոլար և այդ ցուցանիշը մոտ ժամանակներս կարող է նվազել:
Միաժամանակ օգոստոսի 21-ին հայտնի է դարձել , որ սմարթֆոնների համաշխարհային շուկան աննշան աճ է գրանցել 2015-ի երկրորդ եռամսյակում: Ինչպես երևում է Gartner Inc ընկերության հետազոտությունից Սամսունգ ընկերության սարքավորումների մասնաբաժինը նվազել է 26,2-ից մինչև 21,9 տոկոսի, իսկ Apple-ինն ավելացել է: Եթե անցյալ տարի այն կազմում էր 12,2 տոկոս, ապա այս տարի՝ 14,6 տոկոս է: