«Կարմիր գծերը» սկսել են ավտոշուկայի ծառայություն մատուցել. «Առավոտ»
«Փարքինգ սիթի սերվիզ»-ը, որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը։ Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկայի։ Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում, կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդպես սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը։
«Առավոտ»-ը լուսանկար է հրապարակել, որն արված է Մաշտոցի պողոտայում։ Մարգարյան հիվանդանոցի դիմաց ՝ երկայնքով, օրը 24 ժամ շարված են վարձակալությամբ տրվող մեքենաներ։ Պատահում է՝ դրանց թիվը հասնում է տասնյակների։ Էլ ինչու մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենա վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրոնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ էժան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան