Փոփոխություններով ԿԸՀ-ն առաջին անգամ սահմանադրաիրավական կարգավիճակ կստանա

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծում էական նորամուծություններից մեկը 11-րդ գլուխն է, որը վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս գլխի երկու հոդվածներից մեկով սահմանվում են ԿԸՀ գործառույթներն ու լիազորությունները, իսկ մյուսով՝ ԿԸՀ կազմն ու կազմավորման կարգը:

«Նախագծում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերաբերող կարգավորումները նպատակ ունեն սահմանել քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման և պաշտպանության առավել արդյունավետ համակարգ: Այդ նպատակով սահմանադրական մակարդակով առաջին անգամ ամրագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը՝ որպես քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովող և դրա նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի, սահմանվել են նրա լիազորությունները, ինչպես նաև նախատեսվել ԿԸՀ կազմավորման կարգը»,- այս կապակցությամբ նշել են հեղինակները՝ նախօրեին հրապարակված հիմնավորումների մեջ:

Անկախությունից ի վեր Հայաստանում ընտրությունները, ընտրական իրավահարաբերությունների կարգավորումը, դրանց օրինականությունը և ընտրությունների հետ կապված բազմաթիվ հարցերը եղել են ամենավիճահարույց խնդիրներից մեկը: Ընտրական գործընթացի նկատմամբ անվստահությունը, որպես կանոն, տարբեր փուլերում հաղթահարվել է ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխություններով ու լրացումներով: Արդյունքում՝ ստեղծվել է մի վիճակ, որ նախորդ երկու տասնամյակների ընթացքում անցկացված շուրջ քսան ընտրական գործընթացների (նախագահի, խորհրդարանի, տեղական մարմինների ընտրություններ և հանրաքվեներ) մեջ դժվար է գտնել երկու այնպիսիք, որոնք անցկացվել են միևնույն իրավակարգավորումների պայմաններում: Պատճառն այն է, որ 1999-ից ի վեր երկրում ընդունվել է երկու Ընտրական օրենսգիրք, իսկ դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մասին օրենքների թիվն անցնում է երկու տասնյակից: Սրան կարելի է գումարել նաև Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումները, որոնք ևս էական կանոնակարգումներ են նախատեսել: Նման դինամիկ փոփոխություններն, ըստ ամենայնի, պայմանավորված էին այն հանգամանքով, որ երկրի մայր օրենքը խնդրո առարկա հարցում սահմանափակվում էր միայն հռչակագրային նորմերով:

Մասնավորապես, գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը նախատեսում է, որ «ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների անձանց միջոցով», 4-րդ հոդվածը սահմանում է, որ «ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ», իսկ 30-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիների ընտրական իրավունքը։

Սահմանադրությունը որոշակիացնում է նաև ընտրովի մարմիններին (նախագահ, ԱԺ պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմիններ) և դրանցում ընտրվելու կարգը: Իսկ թե ո՞վ է ընտրությունները կազմակերպող և ընտրական իրավունքի իրականացումն ապահովող մարմինը, գործող Սահմանադրությունը չի հստակեցնում: Այս բացն անցած տարիներին անգամ զավեշտալի իրողությունների պատճառ է դարձել. 2007 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելիս «Իմպիչմենտ» դաշինքը պնդել էր, որ «ԿԸՀ-ն սահմանադրական մարմին չէ և իրավասու չէր կազմակերպել ընտրություններ» (տես՝ ՍԴՈ-703, ընդունված 2007-ի հունիսի 10-ին, կետ 4): Այս պնդումը ՍԴ-ն, բնականաբար չէր ընդունել, սակայն փաստ է, որ մինչ օրս ԿԸՀ-ի կարգավիճակը որևէ կերպ սահմանված չէ: Առաջարկվող փոփոխությունները նախատեսում են լրացնել այդ բացը:

«Նախագիծը ԿԸՀ-ն բնութագրում է որպես անկախ պետական մարմին: Այսինքն` ԿԸՀ-ն չի հանդիսանում կառավարության մաս՝ չնայած իր լիազորությունների գործադիր բնույթին, չի գտնվում աստիճանակարգային որևէ ենթակայության տակ, որևէ այլ մարմին չի կարող ԿԸՀ-ին ցուցում, հրահանգ տալ այս կամ այն որոշումն ընդունելիս»,- այս կապակցությամբ նշել են նախագծի հեղինակները:

Համապատասխան նորմն ամրագրվել է նախագծի 193-րդ հոդվածի 1-ին կետում. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»:

Փաստորեն առաջարկվում է ԿԸՀ կարգավիճակը սահմանել որպես անկախ պետական մարմին (ինչպես ՀՌԱՀ-ն, ԿԲ-ն կամ Վերահսկիչ պալատը) և սահմանադրորեն ամրագրել նրա գործառույթներն այնպես, ինչպես ներկայումս ամրագրված են Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում:

193-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»: Այս խնդիրը ներկայումս կարգավորվում է Ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածով, ըստ որի՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր»: Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, նախագծի հեղինակները գրավոր հիմնավորումներում չեն նշում, սակայն դատելով նախկինում հնչած մեկնաբանություններից, կարելի է եզրակացնել, որ նորմատիվ իրավական դաշտում աստիճանակարգություն ներդնելու հետևանքով օրենսդրական դաշտում ԿԸՀ ակտերի տեղը որոշակիացնելու նպատակ է հետապնդում:

Ինչ վերաբերում է նույն հոդվածի 3-րդ կետին, որի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովին հաղորդում է ներկայացնում իր գործունեության մասին», հեղինակները նշել են, որ սա «որևէ կերպ չի խախտում ԿԸՀ-ի անկախությունը, այլ նպատակ է հետապնդում ԿԸՀ-ի գործունեությունը դարձնել հրապարակային և տեղեկացնել ԱԺ-ին ինչպես արձանագրած հաջողությունների, այնպես էլ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ՝ հետագայում դրանք լուծելու ակնկալիքով»:

Հարկ է նկատել, որ ներկայումս էլ անկախ պետական որոշ մարմիններ պարբերաբար հաղորդումներ են ներկայացնում Ազգային ժողովին. օրինակ՝ գլխավոր դատախազը կամ վերահսկիչ պալատի նախագահը:

193-րդ հոդվածի վերջին՝ 4-րդ կետը սահմանում է, որ «Ընտրական հանձնաժողովների համակարգը, ընտրական հանձնաժողովների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը, գործունեության երաշխիքները սահմանվում են Ընտրական օրենսգրքով»: Այս կապակցությամբ որևէ լրացուցիչ կարգավորում չի նախատեսվում: Մասնավորապես պարզ չէ՝ ընտրական հանձնաժողովների համակարգը մնալու է եռաստիճան, ինչպես որ հիմա է, թե մեծամասնական ընտրակարգի վերացման պայմաններում վերածվելու է երկաստիճան համակարգի: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում կարգավիճակից և գործառույթներից ավելի խնդրահարույց է եղել ԿԸՀ ձևավորման կարգն ու կազմը: 1999 թվականից ի վեր, ԿԸՀ ձևավորման մեխանիզմները բազմիցս փոփոխությունների են ենթարկվել:

Օրենքով ԿԸՀ-ի անդամ առաջարկելու և/կամ նշանակելու լիազորություն է վերապահվել խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցություններին ու ԱԺ խմբակցություններին, Հանրապետության նախագահին ու Վճռաբեկ դատարանի նախագահին, Դատավորների միությանն ու դատական դեպարտամենտին, մարդու իրավունքների պաշտպանին ու Փաստաբանների պալատին:

Փաստորեն փորձարկվել են բոլոր հնարավոր եղանակները, բացի ԿԸՀ անդամին ԱԺ կողմից նշանակելը: Այս բացառություն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունները սպառիչ կերպով ամրագրված են և դրանցում ԿԸՀ կազմավորմանը մասնակցության որևէ գործիք չի նախատեսվում: Ինչպես նշել են սահմանադրական փոփոխությունների հեղինակները՝ «այդ լիազորությունը առավելապես վերապահված է եղել գործադիր իշխանությանը, ինչն ի սկզբանե բացասական նախատրամադրվածություն է ստեղծել ԿԸՀ-ի անկախության հարցում»:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը, կարևորելով «ժողովրդավարական հասարակությունում ընտրական իրավունքի առանցքային դերակատարությունը», փոփոխությունների նախագծում որոշակիացրել է նաև ԿԸՀ կազմն ու կազմավորման կարգը:

Նախագծի համապատասխան՝ 194-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվել է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից»: 2011-ին թվականին ընդունված և ներկայումս գործող Ընտրական օրենսգիրքը ևս ԿԸՀ անդամների թիվը սահմանում է 7-ը (ԸՕ հոդված 40, մաս 1-ին): Սակայն մինչ այդ ԿԸՀ անդամների հստակ թիվ սահմանված չէր և մեծ մասամբ կախված էր ԱԺ-ում խմբակցություններին և պատգամավորական խմբերի քանակից: Փաստորեն այս նախագծով ԿԸՀ անդամների թիվը, բացի կոնկրետացնելուց, դառնում է սահմանադրական նորմ և ընդունման դեպքում այլևս հեշտ փոփոխելի չի լինի:

Հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ»:

Ներկայումս գործող կարգավորումներով ԿԸՀ անդամների թեկնածություններն առաջադրում են մարդու իրավունքների պաշտպանը, վճռաբեկ դատարանի նախագահը և փաստաբանների պալատի նախագահը, իսկ նշանակում է Հանրապետության նախագահը (ԸՕ, հոդված 40, մաս 1-ին և 2-րդ)՝ 6 տարի ժամկետով:

Փաստորեն առաջարկվող փոփոխությունները նախատեսում են երեք նորամուծություն: Նախ սահմանվում է, որ ԿԸՀ անդամին պետք է ընտրի ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Ըստ հեղինակների, սա «գրեթե բացառում է բացառապես քաղաքական մեծամասնության աջակցությունը վայելող թեկնածուների նշանակումը»:

Ակնկալվում է, որ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի չափով շեմի նախատեսումը գործնականում պետք է ապահովի նաև օրվա ընդդիմության աջակցությունը, ինչը ենթադրում է, որ ԿԸՀ-ի անդամության կարող են հավակնել քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող կուսակցությունների վստահությունը վայելող անձիք:

«Նշանակման նման կարգը ԿԸՀ անդամների գործունեության անկախության համար գործուն երաշխիք է»,- վստահ են փոփոխությունների հեղինակները:

Այս հոդվածով նախատեսված երկրորդ նորամուծությունը ԿԸՀ անդամի պաշտոնավարման առավելագույն ժամկետի սահմանումն է; Ըստ այդմ, նույն անձը չի կարող ԿԸՀ անդամի կարգավիճակում պաշտոնավարել երկու մանդատից ավելի՝ հանրագումարում 12 տարի: Մինչդեռ գործող օրենսդրությունը նման արգելք չի սահմանում:

Հոդվածով նախատեսված նորամուծություններից հաջորդն այն է, որ ԿԸՀ նախագահին ընտրում են ոչ թե ԿԸՀ անդամներն իրենց կազմից, ինչպես նախատեսված է գործող օրենսդրությամբ (ԸՕ հոդված 40, 4-րդ կետ), այլ՝ Ազգային ժողովը:

Նախագծի 194-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը սահմանում են ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ով համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին», ինչպես նաև «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված անհամատեղելիության դրույթները»:

Հեղինակների կարծիքով՝ «այս դրույթները ևս իրենց էությամբ անկախության երաշխիքներ են»:

Ներկայումս Ընտրական օրենսգրքով նախատեսված պահանջները սահմանում են, որ ԿԸՀ անդամ կարող է լինել «ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի`
1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,
2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,
3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ
4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ»:

Փաստորեն առաջարկվող նախագծում էականորեն թուլացել են ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները՝ ուժի մեջ թողնելով միայն քաղաքացի լինելու և բարձրագույն կրթություն ունենալու դրույթները: Ինչ վերաբերում է պատգամավորին ներկայացվող պահանջներին հղմանը, ապա ոչ նախագծում, ոչ էլ կից հիմնավորումներում չի մասնավորեցվում, թե որ պահանջների մասին է խոսքը՝ միայն 95-րդ հոդվածով, թե նաև 47-րդ սահմանված պահանջները:

Մասնավորապես, նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ պատգամավորը «կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք», իսկ 95-րդ հոդվածը 1-ին կետով սահմանում է, որ «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր լիազորություններով չպայմանավորված որևէ պաշտոն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից», 2-րդ կետով՝ «պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Հավանաբար, այս տարընթերցումը նախատեսվում է հաղթահարել օրենքով կարգավորելու միջոցով:

Ինչ վերաբերում է ԿԸՀ անդամի կարգավիճակին, ապա 194 հոդվածի 5-րդ կետով սահմանվում է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն»:

Հեղինակների կարծիքով՝ այս դրույթը ԿԸՀ անդամների համար սահմանված քաղաքական չեզոքության պահանջը, որը անկախության կարևոր երաշխիք է:

Հոդվածի վերջին՝ 6-րդ կետը սահմանում է ԿԸՀ անդամի լիազորությունները դադարեցնելու կարգը. «Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»:

Սա ենթադրում է, որ ԿԸՀ անդամի լիազորությունները ժամկետից շուտ կարող են դադարեցվել միայն սահմանադրությամբ նախատեսված պահանջները խախտելու դեպքում:

«Նախագիծը նախատեսում է ԿԸՀ անդամների լիազորությունների դադարեցում այն դեպքում, երբ ԿԸՀ անդամն անցնում է իր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության կամ անդամակցում է որևէ կուսակցության կամ ցանկացած այլ ձևով զբաղվում քաղաքական գործունեությամբ կամ խախտում քաղաքական զսպվածության սկզբունքը»,- մեկնաբանել են հեղինակները և ընդգծել, որ փոփոխությունների համաձայն՝ «ԿԸՀ անդամի լիազորությունները դադարեցնում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: ԿԸՀ անդամի լիազորությունների դադարման հիմքերը սպառիչ են և քաղաքական դրդապատճառներով դրանց դադարեցումը բացառվում է»:

Հարկ է նկատել, որ գործող օրենսդրությամբ, մասնավորապես ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ անդամին կարող են պաշտոնանկ անել ինչպես իր գործընկերները՝ ԿԸՀ անդամների ընդհանուր ձայների երկու երրորդով, այնպես էլ Վարչական դատարանը:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմի կարգավիճակով կարգավորել ընտրական իրավահարաբերությունների առանձին խնդիրներ, որոնք նախորդ երկու տասնամյակների ընթացքում բազմաթիվ փորձարկումների և փոփոխությունների են ենթարկվել:

Ինչպես նշել է մասնագիտական հանձնաժողովն իր ներկայացրած հիմնավորումներում՝ «Առաջարկվող նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջին անգամ տրվել է սահմանադրաիրավական կարգավիճակ, ինչն ընդգծում է ժողովրդավարական հասարակությունում ընտրական իրավունքի առանցքային դերակատարությունը»:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշnց է եղել. Սիմիդյանը ականատես չի եղել
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:07
Աշոտ Ղազարյան. Ուզում եմ իմ Հրանտ Թոխատյանը՝ իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը, նորից ուրախացնի մարդկանց
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը LIFEROOM հաղորդման տաղավարից շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}