Գեներալ Փուրդաստան. Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցում հակասություն ունեն
«Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցում հակասություն ունեն»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադռեզա Փուրդաստանը:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրների շուրջ Թեհրանի և Անկարայի մոտեցումներին, մասնավորապես նշել է. «Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցում հակասություն ունեն, մենք ցանկանում ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մնա իշխանության, իսկ Թուրքիան դեմ է դրան:
Շարունակելով խոսքը՝ իրանցի բարձրաստիճան զինվորականը հավելել է. «Մենք Թուրքիայի հետ սահմանային անվտանգության պահպանության, թմրանյութերի դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում համագործակցում ենք, սական տնտեսության, տարածաշրջանի՝ Իրաքի և Աֆղանստանի շուկաների հարցում մրցակցում ենք»: