Գլխավոր դատախազությունը պահանջել է Air Armenia-ի սեփականատիրոջ հետ կապված միջադեպի նյութերը
ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել է ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և «Air Armenia»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին վերաբերող նյութերը։ Քննչական կոմիտեն նյութերը փոխանցել է դատախազությանը: Panorama.am-ին տեղեկացրեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:
«Դատախազությունն իր հսկողական գործառույթների շրջանակում պահանջել է նախապատրաստական նյութերը՝ կատարված աշխատանքների ընթացքը ստուգելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան ցուցումներ տալու համար»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հայաստանի նախագահը խստագույնս հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրել միջադեպի հետ կապված բոլոր մանրամասները: Բացի այդ հայտնել էր, որ դատախազությունը լուրջ, իր լիազորությունների շրջանակում հսկողություն է սահմանել գործով, մոտակա օրերի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով ստացել էր քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Գլխավոր դատախազությունը ոստիկանությունից պահանջել և ստացել էր ծեծի կապակցությամբ նախապատրաստված նյութերը և դրանք ուղարկել Հայաստանի քննչական կոմիտե: ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ գրություն է ուղարկվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար։ Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի ուշ Ա. Ավետիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, մասնավորապես նշելով. «Ես գիտակցում եմ իմ կողմից կայացրած որոշումների կարևորությունը և պատասխանատվություն կրում դրանց համար, հետևաբար հաշտության առաջարկ ընդունելը, «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված իմ գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած իմ ընտանիքի անդամների ակնկալիքներն ինձ համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու և արարելու տարբերակը»:
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել Հայրապետյանի և Սեդրակյանի անունների հետ կապված միջադեպերը. Շարմազանով
Նման հարցերում իրենց խոսքը պետք է ասեն իրավապահ մարմինները. Դավիթ Հարությունյան
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ բաց նամակը
Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա»-ի ներդրումային ծրագրերը. Հայտարարություն
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու դեպքի մասին նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի վայրի լրացուցիչ զննություն է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում