Արթուր Բաղդասարյանի «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առջև է կանգնած. ՀԺ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած. Բաղդասարյանը ցանկանում է վաճառել գործարանը, բայց գնորդ չի գտնում։
Երեկ գործարանի տնօրենը տեղում չի եղել, իսկ հաշվապահ Վարդուհի Բալբաբյանը թերթի հարցին ճի՞շտ է, որ «Հայասին» 12 մլն դոլարի պարտք ունի ու հիմա մտադրություն կա այն վաճառել, պատասխանել է. «Չէ, այդպես չէ, մնացածը... ես ձեզ մտադրություն չունեմ ինչ-որ մի բան ասել։ Տնօրենի հետ խոսեք։ Ընթացիկ պարտքեր են, էդ ո՞ր գործարանը վարկ չունի վերցրած, վարկ ունի և փակում է»։
Կարծեմ՝ 12 մլն դոլարի մասին է չէ՞ խոսքը թերթի ճշտող հարցին Բալբաբյանը արձագանքել է. «Այդ ինֆորմացիան ձեզ որտեղի՞ց»։
Ավելի փո՞քր է՝ համառելուց հետո էլ ասել է. «Ազիզ ջան....»,-ու էլ չի խոսել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան