Իրանի զինված ուժերը համալրվել են նոր մոդելի բալիստիկ հրթիռով
«Իրանի զինված ուժերը համալրվել են նոր մոդելի բալիստիկ հրթիռով»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ռազմական արդյունաբերության օրվա միջոցառումների շրջանակներում այսօր ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ֆաթեհ-313» մոդելի 500 կմ. հեռահարությամբ բալիստիկ հրթիռի ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նախօրեին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը նախատեսում են բալիստիկ հրթիռների զորավարժություն անցկացնել: