Սահմանադրական բարեփոխումների հարցում հասարակության պասիվություն կա. Խ. Մարոզյան
«Պառլամենտական համակարգի անցնելու դեպքում, եթե կարողանանք ցուցաբերել քաղաքական կամ, դա հրաշալի կլինի»,-նման կարծիք հայտնեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:
«Սահմանադրական բարեփոխումներում, երբ խոսքը գնում է խորհրդարանում կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու մասին, այստեղ հարցեր են առաջանում, քանի որ այդ կայուն մեծամասնության չի գնալու կոնսոլիդացիայի փոքրամասնության հետ: Դա հարվածելու է ժողովրդավարության հիմքերին»,-նշեց Խ. Մարոզյանը:
Նա ընդգծեց, իրենք դեմ են, այդ կայուն մեծամասնությանը և երկրորդ փուլ լինելուն, որով կասկածի տակ կդրվի ժողովրդի քվեն:
Անդրադառնալով հասարակության վստահությանը իշխանության հանդեպ՝ նա նշեց, որ հասարակական պասիվություն է նկատվում. «Այս պասիվությունը վկայում է անհուսության ու իշխանությունների հանդեպ անվստահության մասին: Քաղաքացիական հասարակությունն այսօր լռում է»: