«Ներդրումներին դեմ չեմ, բայց ինչու չեն երևում իսկական տերերը». Մարոզյանը` համալիրի վաճառքի մասին
«Մեզ մոտ մի տեսակ ձևավորվել է ամեն ինչին դեմ գնալու քաղաքականություն, ոչ մի բանի այլևս մեր ժողովուրդը միտված չէ հավատալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն՝ անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքին:
Նա նշեց, որ նման ներդրումներին ինքը դեմ չէ, բայց ինչու չեն երևում իսկական տերերը. «Մտահոգիչն այն է, որ այս ինվեստորները քողարկված են, ես չեմ կարծում, որ Քըրք Քըրքորյանը նման ներդրում աներ, մենք չիմանայինք դրա մասին: Մենք լավ գիտենք, որ գործ ունենք կեղտոտ փողերի հետ»:
Մարոզյանը ողջունեց այն, որ համալիրն ընտանեկան ուղղվածություն է ունենալու. «Չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ, որ այն կվերածվի խաղատների կամ նմանատիպ ժամանցի կենտրոնի: Պետք է պահանջենք, որպեսզի չփոխվի Մարզահամերգային համալիրի անունը»:
Մարոզյանը ևս մեկ դրական կետ ընդգծեց, որ պահպանվելու է համալիրի հին աշխատակազմը և դրա հետ միասին շուրջ 250 նոր աշխատատեղ է բացվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները