Սահմանամերձ բնակավայրերին դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել
Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաև բնակչության դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` այս անգամ Տավուշի մարզի Այգեձորի, Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի և Սևքարի ամբուլատորիաներին տրամադրվել են մարդասիրական օգնությամբ ստացված թվով 352 անուն դեղ և 690 անուն բժշկական նշանակության ապրանք:
Հատկացված դեղերը հիմնականում առաջին անհրաժեշտության են, պարագաները` նախատեսված են անհետաձգելի և նեղ մասնագիտական բժշկական օգնություն կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում