Մոսկվան կդիմի Հայաստանին՝ նորվեգական ձկան ներմուծումն արգելելու խնդրանքով
Մոսկվայում այսօր հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարությանը՝ արգելելու նորվեգական ձկան ներկրումը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռոսսելխոզնադզորին:
Պետական այս կառույցը նախատեսում է արգելել նաև վերամշակած ձկան ներմուծումը: Ըստ աղբյուրի, նախատեսված էր ստուգումներ անցկացնել նորվեգական 14 ձեռնարկություններում, սակայն ռուսական կողմը նամակ է ստացել, ըստ որի նորվեգական կողմը արգելել է ստուգումների իրականացումը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Ալբանիայից, Ավստրալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Նորվեգիայից, Չերնոգորիայից, Լիխտենշտեյնից սննդամթերքի ներմուծումն արգելելու մասին:
Ստորև բերված է այս տարվա ընթացքում ձուկ-ձկնամթերքի ներմուծման գրաֆիկը՝ վերցված Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական էջից: Սակայն այս պահին հստակ չէ, թե Նորվեգիայից տարեկան ինչքա՞ն ձուկ է ներմուծվում Հայաստան Նորվեգիայից: