Մեկ շաբաթվա ընթացքում կորցրել են 182 մլրդ դոլար
Մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում կորցրել են 182 մլրդ դոլար՝ համաշխարհային շուկայում անկման պատճառով։ 2014թ-ի սեպտեմբերից ի վեր դա ամենավատ արդյունքն է: Այս տվալները հրապարակել է Bloomberg Billionaires Index-ը:
Ինչպես գրում է Интерфакс-ը, միան ուրբաթ օրվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 76 մլրդ դոլարով: Ամենամեծ վնասները կրել է Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը նվազել է 3.6 մլրդ դոլարով։ Նրա Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերն ընկել են ավելի քան 5%-ով։
Այդուհանդերձ, վերլուծաբանների կարծիքով, իրավիճակը հեռու է աղետալի լինելուց:
«182 մլրդ դոլարը շատ մեծ գումար է, սակայն միլիարդատերերի համար այն այնքան էլ կարևոր չէ։ Նման շաբաթները շատ վատ են, սակայն եթե հետ նայենք և այդ ամենը դիտարկենք հեռանկարում, ապա հասկանալի է դառնում, որ դա աղետալի չէ»,- նշել է Aspiriant խորհրդատվական ընկերության տնօրեն Ջոն Քոլինսը: