Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիան սկսել է անվտանգության պատ կառուցել, որպեսզի կանխի օտարերկրացի ջիհադիստների մուտքը Սիրիա և հակառակը: 45 կմ-անոց բետոնե պատի 12-կիլոմետրն արդեն կառուցվել է Ռեյհանլի քաղաքում, որը գտնվում է Հայաթ նահանգում և որտեղից հիմնականում իսլամիստները հատում են Սիրիայի սահմանը: Այս մասին հայտնում է ABC-ին՝ հղում կատարելով Associated Press-ին:
Թուրքիան լուրջ անհանգստացել է հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անմիջապես հայտարարեց Սիրիայի հետ սահմանային գոտում անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին: Բացի այդ, Թուրքիան թույլ տվեց ԱՄՆ-ին իր տարածքից օդային հարվածներ իրականացնել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: