Դեսպան. Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ մեծացրել է ուշադրությունը
«Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ մեծացրել է ուշադրությունը»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Դեսպան Փաքայինը, անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ունեցած արտաքին քաղաքականության արձանագրած արդյունքներին, նշել է, որ Իրանի ԱԳ նախարարության ակտիվ գործունեության արդյունքներից մեկն էլ այն է, որ Թեհրանը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպանն արցախյան հիմնախնդրին վերաբերող վերջին հարցրույցներից մեկում հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն իր պարտականությունները կատարելիս պետք է անկողմնակալ ու արդար լինի և գործի` համաձայն միջազգային օրենքների և հավելել, որ եթե հարկ լինի Իրանը կարող է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: