Լևոն Արոնյանը մեկնարկել է հաղթանակով
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած «Սիլքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում հաջող մեկնարկ է ունեցել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մեր ներկայացուցիչը անդրանիկ տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտիայի 39-րդ քայլին հասել հաղթանակի:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կառլսեն-Թոփալով 0:1
Նակամուրա-Անանդ 1:0
Գիրի-Գրիշչուկ 1:0
Սո–Վաշյե-Լագրավ 0:1
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ:
Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: