Անկարգություններ Բեյրութում. Վարչապետը մտադիր է հրաժարական տալ
Բեյրութում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 40-ից ավելին: Ակտիվիստներից մեկը հոսպիտալացվել էր գլխուղեղի ծանր վնասվածքով, ինչից էլ մահացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բեյրութի 5000-անոց խաղաղ ցույցը ոստիկանությունը ցրել էր ջրաշիթերով և արցունքաբեր գազով: Ցուցարարները պահանջում են կառավարության, ՆԳ ու էկոլոգիայի նախարարների հրաժարականը:
Այս ֆոնին անկարգություններ էին սկսվել նաև Լիբանանում: Վարչապետ Թամամ Սալամը օգոստոսի 23-ին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին:
«Կարծում եմ՝ մենք մոտենում ենք փլուզման, եթե իրավիճակն այսպես շարունակվի... Անկեղծ ասած՝ ես այս ճգնաժամի մասնիկը չեմ ու չեն լինելու, թող համապատասխան անձինք և քաղաքական ուժերը կրեն իրենց պատասխանատվությունը»,-հայտարարել է Սալամը՝ ավելացնելով, որ ոստիկանության գործողությունները չափից դուրս էին, իսկ բոլոր մեղավորները պատասխան են տալու: