Դմիտրի Խվորոստովսկին կերգի «Նոր ալիքում»
Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ով ծանր հիվանդության պատճառով հետաձգել էր բոլոր հյուրախաղերը, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի Սոչիում կայանալիք «Նոր ալիք» մրցույթին: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով մրցույթի կազմակերպիչներին:
«Նոր ալիք» երգի միջազգային փառատոնը կայանալու է Սոչիում հոկտեմբերի 2-11-ը:
kp.ru-ն գրում է, որ հնարավոր է՝ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ ունենա փառատոնի փակման գալա համերգում:
Հիշեցենք, որ Դմիտրի Խվորոստովսկու մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ: Երգիչը մինչև ամառվա վերջ հետաձգել է բոլոր համերգները: Ներկա պահին երգիչը վերականգնողական կուրս է անցնում Լոնդոնում: