Հարցազրույցներ 11:15 24/08/2015

Նոր բացահայտումներ՝ Տիգրանակերտից (լուսանկարներ)

«Արցախում Գանձասարից հետո երկրորդ ամենաշատ այցելու ունեցող զբոսավայրը Տիգրանակերտն է: Տարեկան մոտ 30-40 հազարի է հասնում այցելուների թիվը: Տիգրանակերտում է գործում նաև իր բնույթով եզակի հնագիտական թանգարանը:
Տիգրանակերտը շատ հարուստ քաղաք է: Ամեն տարի նորանոր բացահայտումներ ենք ունենում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Այս տարի պեղումները տևել են 40 օր:

«Ցավոք, մեր ֆինանսավորումը 1/3-ով կրճատվել էր, ինչը լուրջ բարդություններ էր ստեղծել հետազոտական աշխատանքի առաջ դրված խնդիրներն իրականացնելիս: Քաղաքը շատ մեծ է, 100-ավոր մետրեր ձգվող պարիսպների բարձրությունը տեղ-տեղ հասնում է 5 մետրի: Ավելի նվազ միջոցներով մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելն ուղղակի անհնար է: Շատ ավելի քիչ ենք աշխատել այս տարի, քան նախորդ տարի: Ֆինանսավորումն իրականացնում են Արցախի իշխանությունները: Չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել իշխանության որոշումը: Ոչ պատշաճ ֆինանսավորում է իրականացրել»,- ասաց Հ. Պետրոսյանը:

Այս տարի պեղումների համար հատկացվել է 16 միլիոն դրամ, 2014-ին՝ 23 միլիոն դրամ. «Երբ Արցախի իշխանությունների ֆինանսավորմամբ սկսեցինք Տիգրանակերտի պեղումները, բյուջեն կազմում էր տարեկան 35-40 միլիոն: Գնալով պակասել է: Տիգրանակերտում պեղումները համարում եմ մշակութային լուրջ քաղաքականություն: Ակնկալում եմ, իհարկե, շատ ավելի լուրջ վերաբերմունք: Եթե այս տեմպով գնանք, 50-60 տարի պետք կլինի քաղաքն ամբողջությամբ պեղելու համար: Նման խոշոր քաղաքը կարելի է պեղել շատ ավելի ինտենսիվ, բայց հարկավոր են միջոցներ: Երևակայական թվեր պետք չեն»:

Չնայած փոքր միջոցներին, այս տարվա պեղումների ընթացքում, ըստ նրա, նույնպես կարևոր հայտնագործություններ են եղել:

«Այս տարվա ամենակարևոր բացահայտումներից մեկն այն էր, որ մեզ հաջողվել է հայտնաբերել պարսպապատի ուրիշ, առանձին հատված, որն արքայական աղբյուրներին շատ մոտ է: Այս հայտնագործությունը հնարավորություն կտա առաջիկա երկու տարվա ընթացքում հասկանալ, թե աղբյուրները, որոնց պատճառով հենց այդտեղ է տեղադրված եղել Ամրացված թաղամասը, ինչպես է ներառվել պաշտպանական ընդհանուր համակարգում: Պարսպապատի շարվածքը մի քիչ ուրիշ է, քան պարսպապատի մյուս հատվածները»,- ներկայացրեց արվաշախմբի ղեկավարը:


Ամրացված թաղամաս։ Հարավային պարիսպ

Անտիկ առաջին թաղամասում, ըստ Հ. Պետրոսյանի, բացվել է կանոնավոր հատակագծով, կանոնավոր միջանցքներով մի փոքրիկ թաղամաս, որտեղից հայտնաբերվել են երկրագործական, արհեստագործական զանազան գործիքներ:

Շարունակվել են հյուսիսային պարսպի պեղումները, որտեղ հայտնաբերվել է երրորդ՝ հերթական կլոր աշտարակը, որն ունի 9 մետր տրամագիծ, 3 մետրից ավելի բարձրություն: Հնագետի գնահատմամբ, դասական հելլենիստական ոճով կառուցված պարիսպ է, ինչպես ամբողջ պարիսպը:


Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի 3-րդ կլոր աշտարակի ընդհանուր տեսքը 2015թ. պեղումներից հետո

Պեղումների ընթացքում, ըստ Հ. Պետրոսյանի հայտնաբերվել է մեծ քանակությամբ անտիկ գունազարդ խեցեղեն. «Ամեն տարի մինչև 1000 բեկոր ենք հայտնաբերում: Հսկայական նյութ է: Այսօր Կովկասի ոչ մի պեղավայր, քաղաք այդքան հարստություն չի տալիս, որքան տալիս է Տիգրանակերտը: Անտիկ առաջին թաղամասում ջնարակապատ սափոր էր հայտնաբերվել: Այն ժամանակ ջնարակը շատ եզակի մի բան էր: Պարզում ենք հնարավոր ծագման վայրը»:

Վաղ քրիստոնական հնավայրում շարունակվել են պեղումները երկրորդ եկեղեցու տապանաբակից դեպի արևմուտք, բացահայտել են մեկ սարկոֆագային, մեկ քարարկղային թաղում:

«Արշավախմբի անդամ ֆրանսիացի մարդաբանները ոսկորներն ուղարկել են Ֆրանսիա, ինչը հնարավորություն կտա ճշտել վաղ քրիստոնական հրապարակի կոնկրետ ժամանակագրությունը»,- ասաց Հ. Պետրոսյանը:


Վաղքրիստոնեական հրապարակ

Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը կարևորեց նաև մեծ կղմինդրի հայտնաբերումը, որը պատկանել է եկեղեցուն: Ճակտոնը զարդարված է խաչերով:

«Այս բացահայտումը հնարավորություն կտա հասկանալ եկեղեցու տանիքը ծածկող կղմինդրների ճակատային մասի հարդարանքները: Քանդակազարդ են ոչ միայն մուտքերը, խոյակները, նաև ամբողջությամբ պատկերազարդ է եղել տանիքի կղմինդրների ճակտոնները»,- նշեց Հ. Պետրոսյանը:


Տիգրանակերտ։ Հյուսիսային և հարավային պարիսպներ


Անտիկ առաջին թաղամաս


Վաղքրիստոնեական հրապարակ


Տիգրանակերտի թանգարանը

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005 թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: 
 
Նախորդող հրապարակումներ՝
Տիգրանակերտի հետազոտության, ձեռքբերումների և խնդիրների մասին (տեսանյութ)
Տիգրանակերտի պեղումների այս տարվա արդյունքները (լուսանկարներ)
Տիգրանակերտում արձանագրվել է առաջին ու ամենակարևոր հայտնագործությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}