«Ղարաբաղ Տելեկոմ»-ը մեկնարկում է շարժական ինտերնետ ռոումինգում`«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հաջողությամբ բանակցել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ, որպեսզի իր բաժանորդները Հայաստանի Հանրապետությունում ռոումինգում գտնվելիս օգտվեն շարժական ինտերնետից: Այս մասին հայտնում են «Ղարաբաղ Տելեկոմ»-ից:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է միայն զանգահարել 111 կամ այցելել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանկացած սպասարկման կենտրոն, և ՀՀ-ում գտնվելիս գրանցվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում: Ինտերնետի յուրաքանչյուր օգտագործված ՄԲ-ի համար կգանձվի 45 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
««Ղարաբաղ Տելեկոմ»-ը շարունակաբար մատուցում է բազմաբնույթ և նորագույն ծառայություններ իր բաժանորդներին, և ռոումինգում շարժական ինտերնետի մեկնարկը դրա ցայտուն օրինակն է: Այս նոր ծառայության նպատակն է շատ ավելի հարմարավետ ու արդյունավետ դարձնել ընկերության բաժանորդների հեռահաղորդակցային շփումները ամենացածր սակագնով»,-նշել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը:
Նա նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը մեր բնակչության այցելության հիմնական վայրն է, ռոումինգում շարժական ինտերնետի հասանելիությունն անչափ կարևոր նշանակություն ունի. «Հուսով ենք՝ ապագայում մեր բաժանորդները կունենան նույն հասանելիությունը ՀՀ բջջային այլ օպերատորների ցանցում»: