Լոռիում կարկուտի պատճառած վնասի չափն են հաշվում
Կարկուտը վնասներ է պատճառել Վանաձորի մի քանի թաղամասի ու Շահումյան համայնքին: Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ օգոստոսի 18-ին ժամը 15-ի սահմաններում կարկտահարություն է գրանցվել Վանաձորի Բազում, Խնձորուտ թաղամասերում և Շահումյան համայնքում:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ունեցած նախնական տվյալներով, մարզկենտրոնի արևելյան թաղամասերին և Շահումյան համայնքին էական վնաս չի պատճառվել, ուժգին քամին արմատախիլ է արել մի քանի ծառ: Պատճառված վնասի չափերը ճշտվում են: