Թուրքիան և ԱՄՆ-ն «համապարփակ» օդային գործողություններ կսկսեն Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն շուտով «համապարփակ» օդային գործողություններ կսկսեն Սիրիայի հյուսիսում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ:
«Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում Չավուշօլղուն նշել է, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև մանրամասն քննարկումները ավարտվել են օգոստոսի 23-ին. դրան հետագայում կարող են մասնակցել նաև Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
«Տեխնիկական հարցերի շուրջ բանակցություններն ավարտվել են երեկ, և շուտով կմեկնարկվի գործողությունը, ԻԼԻՊ-ի դեմ համապարփակ գործողությունը»,-ասել է նա:
Նախարարի խոսքով, օդային հարվածներ իրականացվելու են Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանային տարածքներում, որտեղ Անկարան ժամանակին մտադիր էր անթռիչք գոտի ստեղծել:
«Այս գործողությունը նաև ուղերձ կլինի նախագահ Բաշար Ասադին և կօգնի ճնշել նրա վարչակազմին, որպեսզի ճգնաժամի քաղաքական լուծում որոնելու համար նստի բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է Չավուշօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան