Արոնյանը 2-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը հերթական տուրում սև խաղաքարերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ և պարտիան ավարտել խաղալ ելքով: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կարուանա-Կառլսեն 0:1
Գրիշչուկ-Անանդ 1:0
Թոփալով-Նակամուրա 1:0
Գիրի-Սո 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը խաղացված 2 տուրից հետո միանձնյա գլխավորում է բուլղարացի Վեսելին Թոփալովը, ով ունի 2 միավոր: Նրան 1,5-ական միավորով հաջորդում են Լևոն Արոնյանը, Անիշ Գիրին և Վաշյե-Լագրավը:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի Անիշ Գիրիի հետ:
Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: