«Դվին» հյուրանոցում արդեն կատարվել է 3 մլն 900 հազար դոլարի ներդրում
«Դուք ինքներդ կարող եք գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են և ստանձնած պարտավորություններից էլ ավելի մեծ ներդրումներ է կատարվելու հյուրանոցային համալիրում: Արդեն իսկ 3 մլն 900 հազար դոլարի ներդրում է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` խոսելով «Դվին» հյուրանոցի շինարարության մասին:
Վարչության պետի խոսքերով՝ հյուրանոցի վերակառուցման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2016 թ-ը, սակայն հաշվի առնելով իրականացվող աշխատանքների ծավալը՝ շենքի կառուցում և ամրացում, ժամկետները կհետաձգվեն:
Այնուհետև անդրադառնալով իր ղեկավարած կառույցի գործունեությանը, մասնավորապես, պայմանագրային պարտավորությունների կատարմանը, Ա.Սահակյանն ասաց, որ պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել 16 գնորդ, որոնց պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 241 մլն 378 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 7 աշխատատեղ:
Ըստ նրա՝ նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել են 15 գնորդ, որոնց ներդրումները կազմել են մոտ 261 մլն 182 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով ստեղծվել է 30 աշխատատեղ:
Ա.Սահակյանը հայտնեց, որ նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չեն կատարվել 1 գնորդի կողմից, այն կազմել է 2 մլն 666 հազար դրամ, որի արդյունքում հաշվարկվել է 533 հազար դրամի տուգանք, գործը ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում է:
Պետական գույքի վարձակալության պայմանագրով անցած կիսամյակում 1մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտավորություն է ստանձնել մեկ վարձակալ, որը սահմանված ժամկետում չի կատարվել, հաշվարկվել է 60 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տուգանք: Այս գործը նույնպես իրավաբանական վարչության վարույթում է
Ա.Սահակյանը նշեց, որ պետական գույքի նվիրաբերության պարտավորություններ են սահմանվել մեկ պայմանագրով, որով նախատեսվել է կատարել 11 մլն 600 հազար դրամի ներդրում, ինչը և կատարվել է:
Հաշվետու ժամանակաընթացքում ևս մեկ` ծառայությունների մատուցման պայմանագրով 284 մլն 400 հազար դրամ և 124 մլն 800 հազար դրամ արժեքներով շինարարական-վերանորոգման աշխատանքների պարտավորություն են ստանձնել, որոնք ևս կատարվել են սահմանված ժամկետում:
Խոսելով պետական գույքի անհատույց օգտագործման պարտավորություններից, Ա.Սահակյանն ասաց, որ պարտավորություններ են սահմանվել 19 պայմանագրով, որից 4-ով նախատեսվել է 220 մլն 528 հազար դրամի ներդրումային պարտավորություն, ինչը գրեթե կրկնակի գերազանցվել է՝ հասնելով 417 մլն 409 հազար դրամի: Անհատույց օգտագործման 14 պայմանագրով էլ նախատեսվել են գործարար և աշխատանքային ծրագրերով նախատեսված բարեգործական և հասարակական աշխատանքների կատարման պարտավորություններ, որոնք ընթանում են պայմանագրերի դրույթներին համապատասխան: Անհատույց օգտագործման միայն մեկ պայմանագրով նախատեսված պարտավորությունը չի կատարվել և գործը գտնվում է իրավաբանական վարչության վարույթում:
Ի դեպ, 2015թ. անցած ամիսներին իրավաբանական վարչության գործունեության արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 9 մլն 263 հազար դրամ գումար, հիմնականում՝ վարձակալությունից: Նախորդ տարվա նույն շրջանում հետ բերված գումարը կազմել է 38,5 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան